Վիրաբուժություն
Դաստակի ջլերի և նյարդերի վնասում. drtehmine.com
Դաստակի ջլերի վնասման բերող վնասվածքները քիչ չեն: Վերջիններս տեղի են ունենում բաց վնասվածքների հետևանքով: Փակ վերքերը համեմատաբար քիչ են հանդիպում: Ամեն դեպքում, բուժօգնության հիմնական նպատակը դաստակի գործառույթի վերականգնումն է:
Ախտորոշումը
Ջլերի վնասման ախտորոշումը դժվարություն չի ներկայացնում. այս վիճակի հետ կապված շարժողական ֆունկցիայի խանգարումը հեշտ է հայտնաբերվում: Փորձառու վիրաբույժն ախտորոշում է՝ կողմնորոշվելով իրավիճակով և վերքի տեղակայումով:
Դրա համար կարիք չկա հատուկ շարժումներ անել կամ գտնել վնասված ջլերի ծայրերն` առանց համապատասխան նախապատրաստման: Մատները ծալելու ակտիվ փորձերը կարող են բերել արյունահոսության և ջլերի պատռման՝ բարդանալով դրանց ծայրերի հեռացմամբ:
Վերջնական ախտորոշումը դրվում է միայն վիրահատության ժամանակ:
Ի՞նչն է նպաստում վերականգնմանը
Տուժողը դիմում է մասնագիտական կլինիկա, որտեղ աշխատում են փորձառու բժիշկներ, ովքեր.
- լուծում են դաստակի հետ կապված բարդ խնդիրները,
- հաջողությամբ իրականացնում են ռեկոնստրուկտիվ վիրահատություններ,
- հիվանդին վարում են մինչև լրիվ ապաքինում:
Վիրահատական բուժման առանձնահատկությունները
Վիրահատությունը պետք է իրականացվի հնարավորին շուտ՝ ցանկալի է առաջին վեց ժամվա ընթացքում: Առաջնակի կարերի համար կա ընդամենը մեկ օր` վնասումից հետո:
Դաստակի ֆունկցիայի վերականգնման վիրահատությունը բարդ և երկարատև գործողություն է, որը հաճախ պահանջում է միկրովիրաբուժական տեխնոլոգիաների կիրառում:
Այն իրականացվում է լարանով՝ ապահովելով հյուսվածքների նվազագույն վնասումը: Միջամտության ժամանակ կիրառվում է տեղային անզգայացում, որպեսզի հիվանդը կարողանա մասնակցել գործընթացին:
Վիրահատությունից հետո ձեռքն անշարժացվում է գիպսի օգնությամբ:
Վերականգնողական շրջան
Բուժման արդյունքներն ընդամենը 50%-ով են պայմանավորված բժիշկների պրոֆեսիոնալիզմով և սարքերի հնարավորություններով: Երկրորդ 50%-ն ապահովում է հիվանդի ցանկությունը և կամքը, որով նա պարտավոր է հետևել բոլոր խորհուրդներին: Միայն համատեղ ջանքերի շնորհիվ է հնարավոր լիարժեք ապաքինում:
Վերականգնման շրջանը ներառում է.
- մատի ընդգրկում դաստակի գործողությունների մեջ,
- դեղորայքային բուժում,
- ֆիզիոթերապիա,
- մերսում և բուժական գիմնաստիկա,
- ողջամիտ ծանրաբեռնվածություններ՝ որպես աշխատանքային թերապիա:
Այս բոլոր միջոցառումներն ուղղված են` նվազեցնելու վիրահատված ջլերի և հարևան հյուսվածքների միջև սերտաճման ռիսկը:
Ներկայում կիրառվում են.
- հարված-ալիքային թերապիա,
- համակարգային էնզիմոթերապիա,
- լուսաբուժություն:
Հնարավոր բարդությունները
Կարերի անբավարարության ժամանակ խորհուրդ է տրվում կրկնակի վիրահատություն: Թարախային գործընթացի զարգացման դեպքում պահանջվում է կրկնակի հատում, մշակում և դրենավորում: Հաճախ այս դեպքերում նշանակվում է հակաբակտերիալ բուժում: Ախտաբանական սերտաճումների դեպքում իրականացվում են ֆիզիոթերապևտիկ միջոցառումներ:
12.01.2021 Կարդացեք նաև
18.04.2023
24.01.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ